Կոնգրեսականները բարձր բարոյական որակներ են դրեւորել` ընդունելով Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը11 հոկտեմբերի 2007 - 21:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ շնորհակալություն է հայտնել ամերիկացի կոնգրեսականներին Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւն ընդունելու համար: «Մենք շնորհակալություն ենք հայտնում ամերիկացի գործընկերներին, ովքեր բարձր բարոյական որակներ են դրեւորել, չեն ընկել ճնշման տակ եւ ընդունել են Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեում»,- հինգշաբթի հայտարարել է Թորոսյանը խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ:Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը եւ, ըստ ԱՄՆ Սահմանադրության, ուղարկեց այն Ներկայացուցիչների պալատ վերջնական քվեարկության համար: Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել կոնգրեսական Ադամ Շիֆը 2007 թվականի հունվարի 30-ին: Ներկայումս բանաձեւին աջակցում են 227 կոնգրեսականներ: 106-րդ բանաձեւն ընդամենը «Պալատի բանաձեւ է» (The House resolution): Նման բանաձեւերը չեն դրվում Սենատի հաստատմանը եւ չեն ստորագրվում նախագահի կողմից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |