ԵՄ. ժողովրդավարության զարգացման առումով Հայաստանը հետեւողականորեն մոտենում է Եվրոպային16 հոկտեմբերի 2007 - 19:31 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին Լյուքսեմբուրգում կայացավ ԵՄ-Հայաստան Համագործակցության հերթական` ութերորդ նիստը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայկական միջգերատեսչական պատվիրակությունը` համալրված առեւտրի եւ զարգացման, ֆինանսների, էներգետիկայի նախարարությունների ներկայացուցիչներով, գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Եվրոպական կողմից Խորհրդի նիստը նախագահում էր Պորտուգալիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Մանուիլ Լոբո Անտունիշը:Հանդիպման սկզբին կողմերը նշեցին, որ անցյալ շաբաթ Բրյուսել կատարած Նախագահ Քոչարյանի այցը նշանավորեց Հայաստանի եւ Եվրոպական Միության քաղաքական երկխոսության շարունակականությունը: Նիստի ընթացքում քննարկվեցին ԵՄ Նոր հարեւանության քաղաքականության Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, քաղաքական, տնտեսական եւ էներգետիկ համագործակցության հարցեր: Քաղաքական հարցերից հատուկ ուշադրություն դարձվեց հակամարտությունների կարգավորմանը, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին, նախագահական ընտրություններին եւ մարդու իրավունքների հարցերին: Նախարար Օսկանյանը ներկայացրեց ընթացող քաղաքական եւ տնտեսական բարեփոխումները` նշելով, որ Հայաստանը վճռական է շարունակելու ցավոտ, բայց անհրաժեշտ բարեփոխումները` առավել մոտեցնելու քաղաքական չափանիշները եվրոպական մակարդակին: Նա նշեց, որ ԵՄ-ի հետ իրականացվող ՆՀՔ Գործողությունների ծրագիրը ուղեցույց է Հայաստանի տնտեսական բարեփոխումների համար: Եվրոպական կողմն ի պատասխան նշեց, որ առաջընթացն ու արդյունքները տեսանելի են, գոհունակությամբ խոսվեց միկրոտնտեսական ցուցանիշների աճի, իրավական ոլորտում ընթացող բարեփոխումների վերաբերյալ: Նշելով, որ ժողովրդավարության զարգացման առումով Հայաստանը աստիճանաբար եւ հետեւողականորեն մոտենում է Եվրոպային, պետքարտուղար Մ. Անտունիշը վերահաստատեց ԵՄ պատրաստակամությունը շարունակելու համակողմանի աջակցությունը Հայաստանին: Նա ընդգծեց, որ ԵՄ ակնկալում է ավելի համարձակ քայլեր` մասնավորապես, մատնանշելով լրատվամիջոցների դերը նախընտրական շրջանում: Այնուհետեւ քննարկվեցին Հայաստանում իրականացվող աղքատության կրճատման ծրագիրը, համագործակցությունը տնտեսության եւ էներգետիկայի ոլորտներում: Եզրափակիչ մեկնաբանություններում կողմերը նշեցին, որ տարեցտարի առավել հագեցած օրակարգով են անցնում նման հանդիպումները, եւ առաջարկվեց հաճախակի դարձնել տարբեր մակարդակներով շփումները Հայաստանի եւ ԵՄ պաշտոնյաների միջեւ: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |