Հոկտեմբերի 24-27-ը ԵԱՀԿ Մինսկի խումբը այցելելու է տարածաշրջան

PanARMENIAN.Net - Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հոկտեմբերի 17-ին հանդիպում ունեցավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեի (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) հետ: Հանդիպմանը քննարկվեցին ս.թ. հոկտեմբերի 24-27-ը համանախագահների տարածաշրջան կատարելիք այցին առնչվող հարցեր, ինչպես նաեւ որոշ բովանդակային խնդիրներ, որոնք հնարավոր է բարձրացվեն համանախագահների կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների ժամանակ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---