Ռազմական դոկտրինում Հայաստանը ստանձնում է ԼՂՀ անկախության երաշխավորի պարտականությունները24 հոկտեմբերի 2007 - 19:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ռազմական դոկտրինում հանրապետությունը ստանձնում է ԼՂՀ ժողովրդի անկախության եւ նրա ընտրած զարգացման ուղու երաշխավորի պարտականությունները, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը Ռազմական դոկտրինի նախագծի փորձագիտական եւ հանրային քննարկումների ընթացքում:Նրա խոսքերով, Ռազմական դոկտրինում առաջնային է համարվում հարձակման սկզբունքը: Միեւնույն ժամանակ, Հարությունյանը նկատել է, որ ռազմական հարձակման սպառնալիքի դեպքում, Հայաստանը իրեն վերապահում է այդ սպառնալիքները չեզոքացնելու իրավունքը, ինչպես նաեւ դաշնակիցներին եւ գործընկերներին դիմելու իրավունքը` համապատասխան գործողությունների համար: Նախարարի խոսքերով, պաշտպանության ռազմավարության ապահովման հիմքում դրված է նաեւ դաշնակիցների եւ գործըկերների հետ հավասարազոր եւ բարեկամական հարաբերությունների զարգացման սկզբունքը, ռազմական հավասարակշռության պահպանումը եւ համընդհանուր անվտանգության մթնոլորտի ձեւավորումը: «Մյուս կարեւոր սկզբունքն այն է, որ Հայաստանը, սեփական անվտանգության ապահովման հարցում հիմնվելով իր շահերի վրա, հաշվի է առնում նաեւ իր դաշնակիցների եւ գործընկերների շահերը, ինչպես նաեւ իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները»,- նշել է նախարարը, հաղորդում է Regnum-ը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Կառավարության շենքի մոտ ցույց է․ 3 բերման ենթարկված կա Նրանք բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման հարցեր Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքին Փաշինյան․ Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից Նա նշել է, որ բռնությունը տեղ չունի քաղաքականության մեջ Վարչապետի աշխատակազմ․ 25 հա հող կվերադարձվի Կիրանցին, ճանապարհի տեղափոխման խնդիր կա, գույքային հարցերը կլուծվեն Սահամանապահները կկանգնեն սահմանազատված հատվածում 8-9 օրվա ընթացքում, իսկ Կիրանցի զգայուն հատվածում՝ ավելի ուշ |