ԱՄՆ կառավարությունը ըմբռնումով է մոտենում հայ-իրանական հարաբերություններին24 հոկտեմբերի 2007 - 20:20 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կառավարությունը ըմբռնումով է մոտենում հայ-իրանական հարաբերություններին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Ռուդոլֆ Փերինան: Նրա խոսքերով, միակ ցամաքային ուղին Հայաստանից անցնում է Իրանի տարածքով: «Մենք հասկանում ենք ձեր դրության ողջ բարդությունը, եւ այդ մասին զրույց է եղել Վաշինգթոնում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ կառավարությունը անհանգստացած է իրադրության զարգացումով` կապված Իրանի միջուկային խնդրի հետ: Մենք հուսով ենք, որ հարցը խաղաղ կարգավորում է ստանալու»,- ընդգծել է Փերինան:Նշենք, որ Ռուդոլֆ Փերինայի լիազորությունների ժամկետը ավարտվում է հոկտեմբերի 26-ին: Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարամատարի պարտականությունները կատարելու է ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Պենինգթոնը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |