Հայաստանում եւ Ադրբեջանում նախընտրական արշավի ժամանակ Քոչարյանն ու Ալիեւը չեն հանդիպելու25 հոկտեմբերի 2007 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Երկու երկրներում նախընտրական արշավի շրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը չեն հանդիպի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այս այցը տարածաշրջան շարքային այց է: «ԵԱՀԿ ՄԽ-ն «մաքոքային» դիվանագիտություն է իրականացնում, որի ընթացքում քննարկվում են կարգավորման ընթացիկ հարցեր: Առաջարկներում ոչ մի նոր բան չկա: Երեւանից հետո միջնորդները մեկնել են Բաքու, իսկ հոկտեմբերի 27-ին նրանք կվերադառնան Երեւան: Մենք կրկին կհանդիպենք, այցի արդյունքների վերաբերյալ կարծիքներ փոխանակելու համար»,-ասել է Օսկանյանը: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) գտնվում են տարածաշրջանում հերթական այցով: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |