Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից անխուսափելի է25 հոկտեմբերի 2007 - 14:44 AMT PanARMENIAN.Net - «Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից անխուսափելի է եւ վաղ թե ուշ դա տեղի կունենա: Բանը նրանում է, թե երբ կկարողանա Ամերիկան «ժամանակ գտնել»: Այժմ ԱՄՆ-ում կարծում են, թե դրա ժամանակը դեռեւս չի եկել, սակայն դա ընդամենը Պետդեպարտամենտի եւ նախագահ Բուշի վարչակազմի տեսակետն է»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Հայաստանի արտգործնախարարության ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիան անհանգստանալու առիթ կունենա, եթե Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը հավանություն ստանա Ներկայացուցիչների պալատում: «Հոկտեմբերի 10-ից, երբ բանաձեւը ստացավ Պալատի Արտաքին գործերի կոմիտեի հավանությունը, ես դեռեւս չեմ հանդիպել ամերիկյան եւ համաշխարհային մամուլում մի կարծիք, ըստ որի Հայոց ցեղասպանություն չի եղել: Այդ տեսակետից 106-րդ բանաձեւի քննարկումը դրական դեր ունեցավ»,-գտնում է Օսկանյանը: 106-րդ բանաձեւը Հայոց ցեղասպանության մասին Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել կոնգրեսական Ադամ Շիֆը 2007 թվականի հունվարի 30-ին եւ հոկտեմբերի 10-ին ստացել է Արտաքին գործերի կոմիտեի հավանությունը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Միեւնույն ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտը պնդում է, որ բանաձեւը ետ կանչվի: «Ես շարունակում եմ այն կարծիքին մնալ, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը լրջորեն կվնասի Թուրքիայի հետ մեր հարաբերություններին»,-հայտարարել է Քոնդոլիզա Ռայսը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |