Հայաստանը երբեք չի խոչընդոտել ԵԽԽՎ մշակութային ժառանգության պահպանման գծով առաքելության այցին25 հոկտեմբերի 2007 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը երբեք չի խոչընդոտել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Էդվարդ Օ' Խարայի գլխավորած մշակութային ժառանգության պահպանման գծով առաքելության այցին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանը խոչընդոտում է առաքելության այցին, պնդելով, որ ԵԽԽՎ պատվիրակությունը Լեռնային Ղարաբաղ պետք է մեկնի Բաքվից: «Ինչ վերաբերում է Նախիջեւանին, ապա այստեղ ամեն ինչ պարզ է` Նախիջեւանը Ադրբեջանի մի մասն է: Մեր կողմից երբեք խոչընդոտներ չեն եղել, ուղղակի Ադրբեջանը դեմ է ԵԽԽՎ պատվիրակության այցին»,-ընդգծել է Օսկանյանը: ԵԽԽՎ մշակութային եւ պատմական ժառանգության պահպանման գծով առաքելության այցը տարածաշրջան հետաձգվել է մի քանի անգամ, վերջին անգամ դա եղել է 2007 թվականի հունիսին: Ըստ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Ռաֆայել Հուսեյնովի, Ադրբեջանը թույլ կտա, որ ԵԽԽՎ առաքելությունն այցելի Ղարաբաղի, միայն այն դեպքում, եթե նրանք մեկնեն Բաքվից, այլ ոչ թե Երեւանից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |