Հայաստանը երբեք չի խոչընդոտել ԵԽԽՎ մշակութային ժառանգության պահպանման գծով առաքելության այցին25 հոկտեմբերի 2007 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը երբեք չի խոչընդոտել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Էդվարդ Օ' Խարայի գլխավորած մշակութային ժառանգության պահպանման գծով առաքելության այցին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանը խոչընդոտում է առաքելության այցին, պնդելով, որ ԵԽԽՎ պատվիրակությունը Լեռնային Ղարաբաղ պետք է մեկնի Բաքվից: «Ինչ վերաբերում է Նախիջեւանին, ապա այստեղ ամեն ինչ պարզ է` Նախիջեւանը Ադրբեջանի մի մասն է: Մեր կողմից երբեք խոչընդոտներ չեն եղել, ուղղակի Ադրբեջանը դեմ է ԵԽԽՎ պատվիրակության այցին»,-ընդգծել է Օսկանյանը: ԵԽԽՎ մշակութային եւ պատմական ժառանգության պահպանման գծով առաքելության այցը տարածաշրջան հետաձգվել է մի քանի անգամ, վերջին անգամ դա եղել է 2007 թվականի հունիսին: Ըստ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Ռաֆայել Հուսեյնովի, Ադրբեջանը թույլ կտա, որ ԵԽԽՎ առաքելությունն այցելի Ղարաբաղի, միայն այն դեպքում, եթե նրանք մեկնեն Բաքվից, այլ ոչ թե Երեւանից: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում |