Երեւանը հուսով է, որ Չեխիան գործուն մասնակցություն կունենա Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի իրագործմանը29 հոկտեմբերի 2007 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին Երեւանում մեկնարկեցին հայ-չեխական քաղաքական խորհրդակցությունները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայկական պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը, իսկ չեխական պատվիրակությունը գլխավորում է ՉՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Տոմաշ Պոյարը: Ողջունելով երկու երկրների ԱԳ նախարարությունների միջեւ միջգերատեսչական խորհրդակցությունների անցկացումը` մասնակիցները կարեւորեցին դրանց դերը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության խնդիրների քննարկման, բարձրաստիճան այցերի օրակարգի ձեւավորման առումով: Այդ համատեքստում հատկապես կարեւորվել է Չեխիայի ԱԳ նախարարի Հայաստան ակնկալվող այցը: Հայկական կողմը վերահաստատեց Հայաստանի ձգտումը հնարավոր բարձր մակարդակի հասցնել Եվրամիության հետ հարաբերությունները, ինչպես նաեւ ընդգծեց, որ Հայաստանն ակնկալում է Չեխիայի գործուն մասնակցությունը ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի իրականացման գործընթացին եւ պատրաստ է դիտարկել Չեխիայի հետ գործակցության հնարավորությունը այդ ծրագրի շրջանակում: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ միջազգային կազմակերպություններում համագործակցության հեռանկարներին: Կողմերն ընդգծեցին նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացումը մշակութային եւ գիտակրթական ոլորտներում` շեշտադրելով համապատասխան իրավապայմանագրային դաշտի ստեղծման անհրաժեշտությունը: Հյուրերի խնդրանքով Արման Կիրակոսյանը ներկայացրեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործնթացի ներկա վիճակը, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |