Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան Ադրբեջան Հայաստանի համար անընդունելի է

PanARMENIAN.Net - Հայաստանի համար անընդունելի է հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան, ադրբեջանական բանակի զինծառայող Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան Ադրբեջան: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը իր հունգարացի գործընկեր Քինգա Գյոնցի հետ հանդիպման ժամանակ: ՀՀ ԱԳՆ ղեկավարը իր գոհունակությունն արտահայտեց Հունգարիայի դատական համակարգի կողմից կայացրած արդար որոշումների առնչությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նշենք, որ Վ.Օսկանյանը Հունգարիայում է գտնվում պաշտոնական այցով:



Ռամիլ Սաֆարովը 2004 թվականի փետրվարի 19-ին կացնահարեց հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին` Բուդապեշտում ՆԱՏՕ-ի անգլերենի դասընթացների ժամանակ: 2006 թվականի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտեց Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջիկա 30 տարիների ընթացքում: 2007 թվականի փետրվարին Վճռաբեկ դատարանը ուժի մեջ թողեց դատավճիռը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---