Ռ. Քոչարյան. Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումն անհնարին է մինչեւ 2008 թվականի ընտրությունները31 հոկտեմբերի 2007 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումն անհնարին է մինչեւ Հայաստանի նախագահական ընտրությունները 2008 թվականին: Նրա խոսքերով, որոշակի առաջընթաց է նկատվում բանակցություններում: «Սակայն ես այնքան լավատես չեմ, որպեսզի ենթադրեմ, որ այն կարողանա կոնկրետ արդյունքների հանգեցնել մինչեւ նախագահական ընտրությունները: Բանակցությունների գործընթացը շարունակվում է, եւ դրանում կա եւ դրական, եւ բացասական կողմ»,- նշել է ՀՀ նախագահը:Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, բանակցությունների սեղանին գտնվող Ղարաբաղի հարցով կարգավորման նախագիծը վկայում է, որ բանակցային գործընթացը որոշակի ուղի է անցել, սակայն Բաքվի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները տպավորություն են ստեղծում, որ այդ գործընթացն անգամ չկա: «Այսպիսով, ներկա դրությամբ գրեթե հիմքեր չկան լավատեսության համար: Կան սպառնալիքներ, եւ մենք մեր քաղաքականությունում պետք է հաշվի առնենք նաեւ այդ սպառնալիքները»,- ասել է ՀՀ նախագահը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |