Մոտ ապագայում Հայաստան կժամանեն եվրոպացի փորձագետներ հուշարձանների վիճակի դիտարկման նպատակով 5 նոյեմբերի 2007 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը համաձայնվել է մշակույթի հուշարձանների վիճակի դիտարկում անցկացնել իր տարածքում: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ` հավելելով, որ Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում վերջինս հայտարարել է, թե Երեւանը չի խոչընդոտի դիտարկման անցկացմանը Հայաստանի տարածքում, նույնիսկ այն դեպքում, եթե ադրբեջանական կողմը մուտքի թույլտվություն չտա Ադրբեջանի տարածք ԵԽ փորձագետներին: Նրա խոսքերով, հայկական կողմի նման քայլը բխում է Հայաստանի շահերից, քանի որ դրական է ազդում երկրի իմիջի վրա: Նա տեղեկացրել է, որ մոտ ապագայում Հայաստան կժամանեն եվրոպացի փորձագետներ հուշարձանների վիճակի դիտարկման նպատակով: «Շատ կարեւոր է, որ մենք անենք հնարավորը մշակույթի հուշարձանների ավերման վերաբերյալ կողմերի մեղադրքներն ուսումնասիրելու համար»,-ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը: Նա հրաժարվել է մեկնաբանել հարցն այն մասին, թե կտա արդյոք ԵԽ-ն համարժեք գնահատական, եթե Ադրբեջանը խոչընդոտի առաքելությունների այցին: «Եթե Հայաստանում ես քննադատեմ Ադրբեջանին, իսկ Բաքվում` Երեւանին, դա չի նպաստի խնդիրների լուծմանը»,-նշել է Դեւիսը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |