Հայաստանի ԿԸՀ-ն պաշտոնապես հրավիրվել է դիտորդներ ուղարկելու Ռուսաստանի Պետդումայի ընտրություններին հետեւելու համար 7 նոյեմբերի 2007 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրերս պաշտոնական հրավեր է ստացել Ռուսաստանի ԿԸՀ-ից` դիտորդներ ուղարկելու Պետդումայի ընտրություններին հետեւելու համար: Ինչպես հայտնել է Հայաստանի ԿԸՀ-ի մամլո քարտուղար Տաթեւիկ Օհանյանը, ԿԸՀ-ի հայ դիտորդական առաքելության կազմը դեռ որոշված չէ:Նշենք, որ Ռուսաստանի ընտրություններին հետեւելու են նաեւ հայ խորհրդարանակնները: Այդ մասին Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ հանդիպմանը հոկտեմբերի 31-ին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը: Ռուսաստանը ավելի քան 300 միջազգային դիտորդ է հրավիրել դիտորդական առաքելություն իրականացնելու համար: 2007 թվականի դեկտեմբերի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են 11 կուսակցություն, հաղորդում է Regnum-ը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում |