ՀՀ ՊՆ. Հայկական զինված ուժերը ոչ ոքի չեն գերեվարել եւ պատանդ չեն վերցրել14 նոյեմբերի 2007 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Հայկական զինված ուժերը ոչ ոքի չեն գերեվարել եւ պատանդ չեն վերցրել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի Ղազախի շրջանի Շիխլի-2 գյուղի բնակիչ Մասիմ Էլհան օղլի Բիննաթովն ինքն է անցել հայ-ադրբեջանական սահմանը: «Մեր գերատեսչությունը չի զբաղվում սահմանն անցած քաղաքացիական անձանցով: Սակայն, կրկնում եմ, հայկական ԶՈՒ-ը ոչ ոքի չեն գերեվարել»,-ընդգծել է Շահսուվարյանը: Նշենք, որ ըստ ԱՊԱ-ի, «Ադրբեջանի Ղազախի շրջանի Շիխլի-2 գյուղի բնակիչ, 1974 թվականին ծնված Մասիմ Էլհան օղլի Բիննաթովը, նոյեմբերի 5-ին պատանդ է վերցվել հայ զինծառայողների կողմից չպարզված հանգամանքներում»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |