Եվրասիա համագործակցություն հիմնադրամը մտադիր է բարելավել հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների միջեւ15 նոյեմբերի 2007 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Եվրասիա համագործակցություն հիմնադրամը մտադիր է Հայաստանում տարածաշրջանային համագործակցությանն ուղված ծրագրեր իրականացնել: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գեւորգ Տեր-Գաբրիելյանը: Նրա խոսքերով, 2008 թվականին կիրականացվեն ծրագրեր, որոնք կօգնեն բարելավել հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների միջեւ: «Մենք ցանկանում ենք, որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հաճախ հանդիպեն միմյանց հետ: Դա կօգնի երկու երկրների քաղաքական առաջնորդներին ավելի հեշտ համաձայնության գալ: Մենք նաեւ մտադիր ենք բարելավել հայ-թուրքական հարաբերությունները նույն ձեւաչափում: Հենց հասարակական կազմակերպությունները կօգնեն հաղթահարել տարաձայնությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ եւ կարգավորել ցավալի խնդիրները»,- նշել է Տեր-Գաբրիելյանը:Նշենք, որ Եվրասիա համագործակցության հիմնադրամը հանդիսանում է «Եվրասիա» հիմնադրամի իրավահաջորդը, որը Հայաստանում գործել է ավելի քան 10 տարի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |