Հայաստանը պատասխանատու է բանակցությունների համար այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն Ղարաբաղը չի ճանաչել որպես բանակցային գործընթացի կողմ

PanARMENIAN.Net - Հայաստանի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացում սխալ չի հանդիսանում, հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը: Նրա խոսքերով, Հայաստանը պատասխանատու է բանակցությունների համար այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն Ղարաբաղը չի ճանաչել որպես բանակցային գործընթացի կողմ: Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի խոսքերով, Ղարաբաղի հարցով վերջնական փաստաթուղթը չի կարող օրինական համարվել այնքան ժամանակ, քանի դեռ դրա տակ չկա պաշտոնական Ստեփանակերտի ստորագրությունը: «Չի կարող երկու կարծիք լինել. դա Ադրբեջանի եւ Ղարաբաղի խնդիրն է, իսկ Հայաստանը որոշակի պատասխանատվություն է վերցրել Լեռնային Ղարաբաղի անունից բանակցություններ վարելու հարցում, քանի որ Բաքուն չի ճանաչում բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցության իրավունքը»,- նշել է Վ. Օսկանյանը` հավելելով, որ անընդունելի է համարում հայկական ընդդիմության այն մեղադրանքները, որ դա մեծ սխալ է Հայաստանի արտաքին քաղաքականությունում:



«Եթե ընդդիմությունը մեղադրենքներ է հնչեցնում, որ Հայաստանի մասնակցությունը բանակցություններին մեծ սխալ է արտաքին քաղաքականությունում, ապա ցանկանում եմ հիշեցնել, որ այդ «սխալը», չնայած ես այդպես չեմ համարում, իր սկիզբն առնում է 1996-1997 թվականներին, քանի որ ողջ 1996 թվականի ընթացքում նախագաի խորհրդականները ակտիվ բանակցություններ էին վարում առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության»,- ասել է Օսկանյանը:



Նա նշել է, որ դա սխալ չի համարում, քանի որ Ղարաբաղը չի գտնվում բանակցային գործընթացից դուրս: «Չի եղել դեպք, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցելեն Ստեփանակերտ կամ Երեւան ԼՂՀ իշխանությունների հետ հանդիպելու համար»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---