Հայաստանի ԿԸՀ երեք ներկայացուցիչներ կհետեւեն Ռուսաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին

PanARMENIAN.Net - Հայաստանի երեք ներկայացուցիչներ կմասնակցեն դիտորդական առաքելությանը, որը կհետեւի 2007 թվականի դեկտեմբերի 2-ին Ռուսաստանում կայանալիք Պետական Դումայի ընտրություններին: Ինչպես հաղորդել են Հայաստանի ԿԸՀ մամլո ծառայությունում, առաքելության կազմում կընդգրկվեն ԿԸՀ արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ Ատոմ Մխիթարյանը, ծրագրա-մեթոդաբանական բաժնի պետ Ռուզաննա Առաքելյանը եւ ԿԸՀ աշխատակազմի քարտուղարության ղեկավար Նունե Կարապետյանը: Նշենք, որ Ռուսաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին կհետեւեն նաեւ հայ պատգամավորները, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---