Հայոց ցեղասպանության հիշատակի օրը հայերը պետք է նշեն նոյեմբերի 22-ին, այլ ոչ թե ապրիլի 24-ին26 նոյեմբերի 2007 - 15:10 AMT PanARMENIAN.Net - «Որպես ազգ եւ հանրություն, որ արդարություն է պահանջում, մենք հաղթանակի, արդարության եւ իրավունքի հաստատման պահանջ ունենք: Կա մի օր, որ համապատասխանում է այդ պահանջներին: Դա 1920 թվականի նոյեմբերի 22-ն է, երբ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրեց նախկին Օսմանյան կայսրության, այսինք ժամանակակից թուրքական պետության սահմանների վերաբերյալ որոշումը»,-PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է պատմաբան եւ դիվանագետ Արա Պապյանը: Նրա խոսքերով, Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հիշատակի օրը պետք է նշել նոյեմբերի 22-ին, այլ ոչ թե ապրիլի 24-ին: «Այդ օրը պետք է նշել որպես արդարության վերականգնման օր եւ անվանել Գարեգին Նժդեհի Հայրենատիրություն բառով»: Արա Պապյանը նշել է նաեւ, որ հայերը, նշելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, միշտ զոհերի դերում են հանդես գալիս, իսկ այս դեպքում հանդես կգան որպես պահանջատերներ եւ միջազգային որոշումները հարգելու ջատագովներ, որին վերաբերում է նաեւ Վիլսոնի Արբիտրաժային որոշումը: «Այդ գաղափարն այժմ փորձարկման փուլում է: Տեսնենք, թե ինչպես դրան կվերաբերվեն Հայաստանում եւ սփյուռքում: Ճիշտ է, պետք չէ մոռանալ, որ սփյուռքը շատ զգայուն է նման հարցերի դեպքում, քանի որ նա Հայոց ցեղասպանության անմիջական հետեւանքն է,-ընդգծել է հայ պատմաբանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |