Հայաստանը Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանք չի տեսնում

PanARMENIAN.Net - «Մենք չենք տեսնում խաղաղ կարգավորման այլընտրանք: Մեր նախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարատության խաղաղ կարգավորման հարցով բանակցություններ են վարում: Ես վստահ եմ, որ մեր ֆունկցիաները բավական լավ ենք կատարում: Սակայն մենք ռազմական գործողություններ չենք ուզում, այլ ուզում ենք տեսնել Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորում»,- Աստանայում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո:



Նրա խոսքերով, Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հայտարարությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողության անխծուսափելիության մասին «շատ կտրուկ է: Պաշտպանության նախարարներն իրավունք չունեն հայտարարություններ անել, երբ երկու երկրների գերագույն հրամանատարները` նախագահները, բանակցություններ են վարում հակամարտության խաղաղ կարգավորման հարցով: Ոչ ոք չի կարող վախեցնել Հայաստանին ռազմական գարծողություններով»,- ընդգծել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, հաղորդում է ԿԱԶԻՆՖՈՐՄ-ը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---