Հայ-ուրվագայական հարաբերություններում առաջնայինը առեւտրատնտեսական համագործակցության զարգացումն է27 նոյեմբերի 2007 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության նորանշանակ դեսպան Խորխե Ալբերտո Մեյեր Լոնգը (նստավայրը` Մոսկվա), հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ հաջողություն մաղթել բարձր առաքելության իրականացման գործում: Ընդգծելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները եւ գործակցությունը զարգացնելու փոխադարձ ցանկությունը, կողմերն առաջնային են համարել առեւտրատնտեսական համագործակցության ծավալներն ընդլայնելու ուղղությամբ աշխատանքը: Նրանք գոհունակությամբ փաստել են միջազգային կազմակերպությունների շրջանակում հայ-ուրուգվայական արդյունավետ գործակցությունը: Նշելով, որ Ուրուգվայն առաջինը 1965թ. պաշտոնապես ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, դեսպանն ասել է, որ իր երկրում գործում է բավականին ակտիվ հայ համայնք, որն առանձնահատուկ դեր է խաղում երկկողմ հարաբերություններում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |