Երեւանի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի հեղինակները ոսկե մեդալներ են ստացել

PanARMENIAN.Net - Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը միջազգային գիտական կոնֆերանսի ժամանակ` «Հիշողությունից` հիշատակում», որը նվիված էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի ստեղծման 40-ամյակին, ոսկե մեդալներ է հանձնել հուշարձանի համահեղինակներին: «Այսօր մենք ցանկանում ենք հատուկ նշել այն մարդկանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել Հուշահամալիրի ստեղծման գործում»,- ասել է Դեմոյանը:



Ոսկե մեդալները հանձնվել են տվյալ համալիրի նախագծի համահեղինակներին` ճարտարապետներ Սաշուր Քալաշյանին եւ Արթուր Թարխանյանին (ետմահու), ինչպես նաեւ Թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Լավրենտի Բարսեղյանին եւ գիդ-էքսկուրսավար Աստղիկ Եդիգարյանին, ով աշխատում է թանգարանում ավելի քան 12 տարի:



Ելույթ ունենալով արարողությանը` ճարտարապետ Քալաշյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի նկատմամբ համաժողովրդական սերը բացատրվում է «դրա զգայականությամբ եւ անկեղծությամբ»: «Համալիրի կառուցման ժամանակ ամենամեծ բարդությունը գումարի հայթայթումն էր, քանի որ Հայաստանի ղեկավարությունից ոչ ոք չեն համարձակվում նման չափի գումար տրամարդել այն ժամանակ արգելված թեմայով հուշարձան կառուցելու համար»,- ասել է Քալաշյանը, նշելով, որ նախագծին ընդհանուր բյուջեն կազմել է 600 հազ. խորհրդային ռուբլի:



Նրա խոսքերով, նախագիծը ստեղծվել է բացառապես հեղինակների զգայական ընկալման հիմքով: «Մենք այն ժամանակ չէինք էլ պատկերացնում, որ այսպիսի քանակությամբ մարդիկ են գալու ամեն տարի մեր ստեղծած հուշահամալիր Ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելու համար»,- ասել է Քալաշյանը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---