ԵՄ-ն ու ողջ համաշխարհային հանրությունը անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին28 նոյեմբերի 2007 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան ԵՄ-ի եւ ողջ համաշխարհային հանրության հետ միասին անհրաժեշտ օգնություն եւ աջակցություն են ցուցաբերում Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին: Այդ մասին Երեւանում կայացած «Լեհաստանի եվրաինտեգրման փորձն ու դասերը Հարավային Կովկասի երկրների համար» խորագրով միջազգային խորհրդաժողովում հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Էնթոնի Քանթորը: Նրա խոսքերով, այստեղ մեծ դեր է կատարում Հյաստանի մասնակցությունը Եվրոպական հարեւանության ծրագրին` ENP-ին: «Այդ ծրագրի շրջանակներում չափազանց կարեւոր է այն երկրների փորձը, որոնք արդեն դարձել են ԵՄ անդամներ, սակայն անցել են այն ուղին, որով ացնում են հետխորհրդային պետությունները»,-նշել է Քանթորը: Իր հերթին, Երեւանում Լեհաստանի դեսպան Տոմաշ Քնոխեն ընդգծել է, որ նման խորհրդաժողովների նպատակն է փորձի փոխանակումը եւ օգնությունը եվրոպական ծրագրերի իրականացման գործում: Ըստ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի, Բալթիայի երկրներն ու Լեհաստանը կարող են համագործակցել ընդհանուր ուղղություններով Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետ, որին անդամակցում են նաեւ Հարավային Կովկասի երկրները: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |