Հայաստանը պետք է սկսի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման գործընթացը28 նոյեմբերի 2007 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է սկսի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման գործընթացը: Այդ մասին Երեւանում հայտարարել է ԼՂՀ նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Արման Մելիքյանը: «ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն երկու տարբեր պետություններ են եւ հենց դրանից պետք է ելնել հակամարտության կարգավորման ժամանակ: ԼՂՀ քաղաքացիները պետք է սեփական անձնագրերն ունեն եւ պետք է գործի երկքաղաքացիության ինստիտուտը»,- նշել է նա: Մելիքյանի խոսքերով, փոխզիջումը Ղարաբաղի ճգնաժամի հարցում հանդիսանում է հակամարտության կողմերից յուրաքանչյուրի պատրաստակամությունը` շփման ընդհանուր կետեր գտնելու հարցում: «1998 թվականին Ռոբերտ Քոչարյանը եւ Վազգեն Սարգսյանը կանխեցին տարածքների հանձնումը, սակայն դրանով էլ դադարեց ինքը` գործընթացը»,- ասել է Մելիքյանը:Արման Մելիքյանը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին խոսելու ոչինչ չկա, քանի որ այն ոչինչ չի անում: Նա նաեւ նկատել է, որ ՀՀ ԱԳՆ-ն պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնի Ղարաբաղի հարցին: «Սակայն դա արդեն ապագա նախագահի գործն է»,- ընդգծել է Մելիքյանը: Նշենք, որ Արման Մելիքյանը որոշել է իր թեկնածությունն առաջադրել ՀՀ նախագահի ընտրություններին, որոնք անցնելու են 2008 թվականի փետրվարի 19-ին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |