Տ.Թորոսյան. Միջազգային կազմակերպությունները պետք է արձագանքեն Բաքվի ռազմատենչ հայտարարություններին 6 դեկտեմբերի 2007 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեին եւ քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, անդրադառնալով Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարություններին, կարեւորեց դրանց տրվող միջազգային կառույցների գնահատականը, նշելով, որ դրանք պետք է հասցեավորված լինեն: Մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մեջ նշվում է, որ ռազմաշունչ հայտարարություններն ու պատերազմի սպառնալիքները դատապարտվում են` առանց հասցեական դարձնելու` ում, երբ եւ որտեղ արված հայտարարություններն ու սպառնալիքներն են: Աժ նախագահը ասել է նաեւ, որ եթե Ադրբեջանն ուզում է ղարաբաղյան հակամարտությունը լուծված տեսնել, հարեւան ժողովրդի նկատմամբ ատելություն չպիտի քարոզի: Իր հերթին Ժորժ Կոլոբիեն նշել է, որ չնայած Բաքվի ռազմաշունչ հայտարարություններին, դեռեւս պահպանվում է հակամարտության խաղաղ լուծման հնարավորությունը: Տիգրան Թորոսյանը անհրաժեշտ համարեց նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի կարծիքը հաշվի առնելը մշակված սկզբունքների վերաբերյալ, որովհետեւ ԼՂՀ ժողովրդի համար անընդունելի որեւէ լուծում չի կարող իրականացվել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |