Հայաստանը դիմել է ԵՄ-ին ԱԷԿ-ի փակման հարցում աջակցություն ցուցաբերելու խնդրանքով11 դեկտեմբերի 2007 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Մինչեւ 2016 թվականը Հայաստանի ԱԷԿ-ի փակման հարցը քննարկվել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ԵՄ Խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի հանդիպմանը Բրյուսելում, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Զրույցի ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունն արդեն հաստատել է ատոմակայանը շահագործումից հանելու ժամանակացույցը, սակայն, ըստ նրա, դրա համար բավականին միջոցներ են պահանջվում: Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունն այդ նպատակով նաեւ համապատասխան հիմնադրամ է հիմնել եւ միջոցներ ներդրել, սակայն, Հայաստանը միայնակ ի վիճակի չի լինի այդ խնդիրը լուծել, եւ խնդրել է ԵՄ-ի աջակցությունն այդ հարցում: Խավիեր Սոլանան խոստացել է մտածել աջակցության հնարավորության շուրջ: ԵՄ գլխավոր քարտուղարը նշել է, որ ընտրություններից հետո Հայաստանի հետ կշարունակվի աշխատանքը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի իրականացման եւ երկկողմ հարաբերությունների շրջանակը ներառող մյուս հարցերի շուրջ: Ուշագրավ Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |