ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի անվտանգության համակարգի կարեւոր բաղադրիչներից է11 դեկտեմբերի 2007 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերի հետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: «Կարող եմ առանց տատանվելու ասել, որ մենք լուրջ առաջընթաց ենք տեսել ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններում, եւ ես պետք է անձամբ Ձեզ շնորհակալություն հայտնեմ Ձեր աջակցության եւ ջանքերի համար»,- հանդիպումն այս խոսքերով է սկսել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ի պատասխան ՀՀ վարչապետը հավաստիացրել է, որ համագործակցության զարգացման նման բարձր տեմպն անպայման պահպանվելու է` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Անհատական գործողությունների ծրագրի իրականացմանը, ինչպես նաեւ ընդլայնելով ՆԱՏՕ-ի մասնակցությամբ` միջազգային խաղաղապահ գործողություններում մեր երկրի ներգրավվածությունը: «Մենք մշտապես ասել ենք, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը հայկական կողմը գնահատում է որպես Հայաստանի բազմաշերտ անվտանգության համակարգի կարեւոր բաղադրիչներից մեկը»,- նշել է ՀՀ վարչապետը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման, միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացման հարցերին: Յաապ դե Հուպ Սխեֆերն արձանագրել է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը կայանում է հետաքրքիր ժամանակահատվածում, երբ Հայաստանում սպասվում են նախագահական ընտրություններ: Նա հույս է հայտնել, որ նախագահական ընտրություններից հետո հնարավորություն կլինի կրկին անդրադառնալու Անհատական գործողությունների ծրագրին: Ուշագրավ Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |