Սերժ Սարգսյան. Եվրաինտեգրումը կարեւորագույն դեր ունի Հայաստանի զարգացման ճանապարհին12 դեկտեմբերի 2007 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Վարչապետը նշել է, որ եվրաինտեգրման քաղաքականությունը կարեւորագույն դեր ունի Հայաստանի զարգացման ճանապարհին, եւ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական եւ կառուցվածքային բարեփոխումները միանգամայն համահունչ են զարգացման եվրոպական մոդելի ոգուն եւ տրամաբանությանը: Թերի Դեւիսը ողջունել է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի այցերն ու հանդիպումները Եվրոպայի խորհրդում` համարելով դա լավ հնարավորություն համագործակցության հեռանկարի շուրջ ակտիվ եւ գործնական քննարկումներ ունենալու համար: Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանում անցկացվելիք առաջիկա նախագահական ընտրություններին, կարեւորել միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |