ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ ԽՎ-ին, Եվրախորհրդարանին, ԱՊՀ ՄԽՎ-ին ՀՀ նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության առաջարկության հրավեր է ուղարկվել18 դեկտեմբերի 2007 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ին ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը 2008 թ. նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության առաջարկության հրավեր է ուղարկել ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ ԽՎ-ին, Եվրախորհրդարանին, ԱՊՀ ՄԽՎ-ին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:Նշենք, որ Հայաստանի նախագահական ընտրությունները կայանալու են փետրվարի 19-ին: Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԿԸՀ-ում ավարտվել է Հայաստանի նախագահի պաշտոնի թեկնածուների գրանցումը: Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղերը ներկայացրել են. ՀՀ ԱԺ նախկին խոսնակ, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, «Ազգային միաբանություն» կուսացկության ղեկավար Արտաշես Գեղամյանը, ԱԼՄ-հոլդինգի սեփականատեր, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, Ազգային Ժողովի փոխխոսնակ, ՀՅԴ Դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Ազգային-ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, Ղարաբաղի նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը, հանրապետության վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը եւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |