ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովին Հայաստանի համար կարեւորը Ղարաբաղի խնդրի քննարկումն էր18 դեկտեմբերի 2007 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Մադրիդում ԵԱՀԿ արտգործնախարարների գագաթնաժողովի արդյունքներով քաղաքական հռչակագիր չի ընդունվել, քանի որ շատ հարցերով համաձայնություն չի արձանագրվել: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Հայկական կողմի համար կարեւորը Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկումն էր: Ինչպես դուք արդեն գիտեք, համանախագահները առաջարկությունների փաթեթ են ներկայացրել, որոնք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները պետք է փոխանցեն երկու երկրների նախագահներին»,- ասել է Օսկանյանը:Նա նաեւ նշել է, որ գագաթնաժողովի շրջանակներում շոշափվել են Հայաստան-ԵՄ համագործակցության հարցեր: «Մենք պայմանավորվել ենք, որ համանախագահությունը ԵԱՀԿ-ում 2009 թվականին կստանա Հունաստանը, 2010 թվականին` Ղազախստանը, 2011 թվականին` Լիտվան»,- նշել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |