ԵԱՀԿ մոնիթորինգները հայ-ադրբեջանական սահմանին կվերսկսվեն արդեն վաղը

PanARMENIAN.Net - «Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշակութային ժառանգության պաշտպանության հարցով առաքելությունը անպայման կայցելի տարածաշրջան: Դա կարող է պատահել կամ մյուս տարվա սկզբում կամ ավելի ուշ»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը արդեն ներկայացրել են հուշարձանների ցանկը, որոնք մոնիթորինգի կարիք ունեն: «Ողջ հարցը Ադրբեջանի բարի կամքի եւ ցանկության մեջ է»,- ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: Նա նաեւ նշել է, որ հատուկ անհանգստություն է առաջացնում Նախիջեւանում հայկական հուշարձանների վիճակը:



ԵԽԽՎ առաքելության այցելությունը Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի խաչքարերի վիճակի հետ ծանոթանալու համար` ծրագրված 2007 թվականի հոկտեմբերի 8-12, հետաձգվել է: Պատճառ հանդիսացավ Բաքվի պահանջը, որպեսզի ԵԽԽՎ պատվիրակությունը Ստեփանակերտ այցելի Ադրբեջանի տարածքով:
 Ուշագրավ
---