Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի եւ Իրանի համագործակցությունն արդյունավետորեն զարգանում է, հատկապես վերջին տարիներին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալիռեզա Հաղիղյանի հետ, հաղորդույմ է նախագահի մամլո ծառայությունը:



Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ հայ-իրանական համագործակցությունը վերջին մի քանի տարիներին հատկապես արդյունավետ է ընթացել` շնորհիվ հանգիստ, հետեւողական ու կառուցողական աշխատաոճի, եւ որ դրանում մեծ ներդրում է ունեցել նաեւ դեսպանը: Նախագահը վստահություն է հայտնել, որ համագործակցության նոր նախանշված ծրագրերը եւս նույն հաջողությամբ կիրագործվեն:



Դեսպանն ասել է, որ գոհունակության զգացումով է հեռանում Հայաստանից, քանի որ բոլոր այն ծրագրերը, որոնց մասին խոսվել է Նախագահ Քոչարյանի հետ իր ունեցած առաջին հանդիպմանը` արդեն իրականություն են դարձել: Ռոբերտ Քոչարյանը հաջողություն է մաղթել Ալիռեզա Հաղիղյանին իր հետագա գործունեությունում եւ ողջույններ փոխանցել ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադին:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---