Բրայզան հուսով է, որ մինչեւ Հայաստանում կայանալիք ընտրությունները «ջենթլմենական համաձայնություն» կլինի Ղարաբաղի հարցով25 դեկտեմբերի 2007 - 15:32 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հույս է հայտնել, որ «մինչեւ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները կարելի է հասնել բանավոր, կամ, ինչպես մենք ենք ասում` ջենթլմենական համաձայնության Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ»: «Մադրիդում նախարարներ Լավրովը եւ Կուշները եւ պետքարտուղարի տեղակալ Բարնսը Հայաստանի եւ Ադրբեջանի իրենց պաշտոնակիցներին փոխանցեցին հիմնական սկզբունքների վերջին խմբագրումը: Այդ նախագիծն առաջարկներ է ընդգրկում փոքր քանակությամբ հարցերի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա տարաձայնությունների հաղթահարման ուղղությամբ», - ասել է ամերիկացի միջնորդը;Մեթյու Բրայզան ասել է, որ միջնորդները նախատեսում եմ տարածաշրջան այցելել 2008 թվականի հունվարի կեսերին` վերջին առաջարկությունների նկատմամբ Քոչարյանի եւ Ալիեւի արձագանքն իմանալու համար: «Համանախագահները հույս ունեն, որ նախագահները բանավոր համաձայնության կգան այդ փաստաթղթի վերաբերյալ` մինչեւ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները: Նման բանավոր համաձայնության ձեռքբերումը թույլ կտա սկսել բանակցությունները խաղաղ համաձայնագրի շուրջ», - նշել է նա: «Մադրիդում առաջարկված հիմնական սկզբունքները կարելի է դիտարկել որպես վերջին երեք տարիների բանակցությունների արդյունք: Հիմնական սկզբունքները, որոնք մենք ունենք այսօր, նույնական չեն այն սկզբունքների հետ, որոնցից մենք սկսել ենք: Հիմնական հայեցակարգային ձեւաչափը գրեթե անփոփոխ է մնացել, սակայն վերջին 3 տարիների ընթացքում, տարբեր փուլերում առաջացել են նոր գաղափարներ եւ նոր մոտեցունմներ: Միջնորդների կողմից հաշվի առնված որոշ փոփոխություններ էական են եւ երկու կողմերի կարեւոր փոխզիջումների արդյունքն են», - նշել է Մեթյու Բրայզան: «Նախագահները պետք է իրենք համոզված լինել նրանում, որ միջնորդների առաջարկը խոստանում է իրական ձեռքբերումներ եւ համապատասխանում է նրանց երկրների ազգային շահերին: Երբ նախագահներից յուրաքանչյուրը խոստովանի, որ ինքն ու իր պաշտոնակիցը հասել են վերջնակետին զիջումների որոնման մեջ, նրանք պետք կայացնեն վճռական ընտրություն` համաձայնվել սեղանին գտնվող արդար փոխզիջման հետ, կամ սկսել զրոյից` զինված հակամարտության առաջացման ռիսկով: Մենք հույս ունենք, որ նախագահները կընտրեն հիմնական սկզբունքները, որոնք ուրվագծում են խաղաղ եւ երկարաժամկետ կարգավորում», - ասել է Մեթյու Բրայզան: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |