ՀՀ ԱԳՆ ղեկավարը հուսով է, որ 2008 թվականին կլուծվեն չկարգավորված հակամարտություններից շատերը 9 հունվարի 2008 - 15:14 AMT PanARMENIAN.Net - 2007 թվականը արդյունավետ էր Հայաստանի արտաքին քաղաքականության համար եւ հաստատեց, որ վարվող փոխլրացման քաղաքականությունը ճիշտ է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ արտագործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, 2008 թվականին երկրի արտաքին քաղաքականության գերակայությունները կպահպանվեն: «2007 թվականի հիմնական միջազգային խնդիրները տեղափոխվել են 2008 թվական` Կոսովոյի խնդիրը, Վրաստանի եւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Իրանի լարված հարաբերությունները, առաջընթացի բացակայությունը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավման հարցում եւ, անշուշտ, ղարաբաղյան հարցը»,-նշել է ՀՀ արտգործնախարարը: Նա նաեւ հիշեցրել է, որ 2008-ին Հայաստանը նախագահելու է ՀԱՊԿ-ում եւ ՍԾՏՀ-ում: «Ես բավարարված եմ 2007 թվականի արդյունքներով եւ հուսով եմ, որ 2008 թվականին կլուծվեն չկարգավորված հակամարտություններից շատերը»,-ընդգծել է Օսկանյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |