ՀՀ ԱԳՆ. Կոսովոյի անկախության հռչակումը նախադեպ կդառնա այլ հակամարտությունների համար 9 հունվարի 2008 - 16:15 AMT PanARMENIAN.Net - «Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջեւ շատ ընդհանրություններ կան, սակայն կան նաեւ էական տարբերություններ: Ամենակարեւորն այն է, որ Ղարաբաղի անկախությունը նվաճվել է, այն դեպքում, երբ կոսովցիներին անկախությունը տրամադրվել է ՆԱՏՕ-ի կողմից»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, անկախ միջազգային հանրության ցանկությունից, Կոսովոյի անկախության հռչակումը նախադեպ կդառնա այլ հակամարտությունների համար:«Ադրբեջանն անընդհատ հղում է կատարում տարածքային ամբողջականությանը, չճշտելով` հատկապես ինչը նա նկատի ունի: Այդ պահանջը, մեր կարծիքով, կարող է մեկնաբանվել կամ որպես խնդրի կարգավորում, կամ որպես փաստի արձանագրում: Եւ մեկ, եւ մյուս դեպքում խոսքը, ամենայն հավանականությամբ, կարող է գնալ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտու մասին, սակայն ոչ Լեռնային Ղարաբաղի մասին»,- ընդգծել է Օսկանյանը: Միեւնույն ժամանակ, նա եւս մեկ անգամ հայտարարել է, որ որեւէ որոշում չի կարող ընդունվել, եթե դրան համաձայնություն չտա ԼՂՀ ժողովուրդը: «Ես հուսով եմ, որ Հայաստանի նոր նախագահը կպահպանի բանակցային գործընթացի հիմքերը»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |