ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելության ժամկետները Երեւան դեռեւս ճշտվում են

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտութան կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելության ժամկետները Երեւան դեռեւս ճշտվում են: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, այցելությունը կարող է կայանալ հունվարին, սակայն հայկական կողմը համանախագհներին տեղյակ է պահել, որ ավելի վաղ նշված ժամկետները Հայաստանին ձեռնտու չեն: «Մենք տեղեկացրել ենք միջնորդներին, եւ նրանք դեռ չեն պատասխանել: Սակայն ես կարծում եմ, որ որոշում կգտնվի. համանախագահները կարող են ժամանել Ադրբեջան, ապա մեկնել եւ հետո այցելել Հայաստան: Դեռեւս բանակցություններ են ընթանում»,- ասել է ՀՀ արտաքին քաղաքկանության գերատեսչության ղեկավարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---