Սեւծովյան տարածաշրջան գոյություն չունի եւ չի էլ ունեցել

PanARMENIAN.Net - Միասնական սեւծովյան տարածաշրջան իրականում գոյություն չունի: Այդ մասին «Ընդլայնված սեւծովյան տարածաշրջան. միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ» միջազգային կոնֆերանսին Երեւանում հայտարարել է ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Իրականում, Սեւծովյան տարածաշրջանը իր ողջ պատմության ընթացքում դիմակայությունների տարածաշրջան էր: Տարածաշրջանը միասնական չէ ոչ աշխարհագրական, ոչ մշակութային, ոչ պատմական տեսանկյունից: Տարածաշրջանի ողջ պատմությունը եղել է բաժանման, ոչ թե միության պատմություն»,- ասել է նա:



Նրա խոսքերով, սեւծովյան տարածաշրջանը իր ողջ պատմության ընթացքում դիմակայությունների տարածաշրջան էր: «Միայն այսօր են փորձեր արվում ստեղծելու միասնական Սեւծովյան տարածաշրջան, ընդ որում տարածաշրջան ստեղծելու ցանկությունը ելնում է քաղաքական գործիչներից, չնայած բազմաթիվ տարածաշրջանային տնտեսական նախագծերին, որոնք քաղաքական հիմքեր ունեն»,- ասել է քաղաքագետը:



Նա նաեւ նշել է, որ չնայած ներկա դրությամբ հնարավոր է Մեծ Մերձավոր Արեւելք, Հարավային Կովկաս եւ Մեծ Կովկաս նախագծերի տիպի ստեղծումը, ապա ապագայում այդ հնարավորությունը կարող է կորել: «Ներկա դրությամբ, դեռեւս կարելի է խոսել լեզուների, մշակույթների ընդհանրության մասին, սակայն ապագայում տարաձայնությունները կբազմանան»,- ասել է ԶԼՄԿԻ-ի տնօրենը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---