ՀՀ նախագահի պաշտոնի համար գրանցվել է 9 թեկնածու

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է իննը թեկնածուների, ովքեր մասնակցելու են ՀՀ նախագահական ընտրություններին: Հայաստանի նախագահական ընտրություններին մասնակցում են ՀՀ ԱԺ նախկին խոսնակ, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, «Ազգային միաբանություն» կուսացկության ղեկավար Արտաշես Գեղամյանը, ԱԼՄ-հոլդինգի սեփականատեր, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, Ազգային Ժողովի փոխխոսնակ, ՀՅԴ Դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Ազգային-ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, Ղարաբաղի նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը, հանրապետության վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը եւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:



Նախագահական ընտրությունները Հայաստանում նշանակված են 2008 թվականի փետրվարի 19-ին, նախընտրական արշավը անցնելու է հունվարի 21-ից փետրվարի 17
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---