Փետրվարի 6-ին Երեւան է ժամանելու ԵՄ Եռյակը

PanARMENIAN.Net - Փետրվարի 6-ին Երեւան է ժամանելու ԵՄ Եռյակը Սլովենիայի արտգործնախարար Դմիտրի Ռուպելի գլխավորությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: «Մեկօրյա այցելության ընթացքում քննարկվել է Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագիրը 2008 թվականի համար, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը»,- ասել է Կարապետյանը: Նրա խոսքերով, պատվիրակության կազմում Հայաստան է այցելելու նաեւ ԵՄ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: Այցելության շրջանակներում ծրագրված են հանդիպումներ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ երկրի ղեկավարության հետ:
 Ուշագրավ
Այվազյանի ու Զարիֆի առանձնազրույցն արդեն սկսվել է
Սարգսյանը նշել է նաև, որ նշանակմանը դեմ են արտաքին գործերի նախարարությունում
Ըստ Մելքումյանի՝ Շուռնուխի ուղղությամբ ադրբեջանցի զինվորականները տեղակայված են տեղի բնակիչների տներից ընդամենը 5 մետր հեռավորությամբ
Մարուքյանի խոսքով՝ վարչապետին առաջարկած այդ կոնտր հուշագրի շուրջ ևս չի եղել համաձայնություն