Հունվարի 28-ին Հայկական բանակը դառնում է 16 տարեկան

PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին Հայկական բանակը դառնում է 16 տարեկան: Ըստ ավանդույթի, հունվարի 28-ի առավոտյան ծաղկեպսակներ են դրվել Ղարաբաղի պատերազմում զոհված ազատամարտիկների հուշակոթողին «Եռաբլուրում»: Երեւանում կայացել է 1918 թվականի Սարդարապատի ճակատամարտի հրամանատար, գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանի հուշատախտակի բացումը:



1991 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է պաշտպանության պետական կոմիտե, իսկ դեկտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանով, պաշտպանության նախարար է նշանակվել Վազգեն Սարգսյանը: 1992 թվականի հունվարի 28-ին պատմական որոշում է կայացվել` «ՀՀ պաշտպանության մասին», այսինքն Հայոց Ազգային Բանակի ստեղծումը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---