Հայաստան պաշտոնական այցով ժամանելու է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը

PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը, հաղորդում է ՀՀ խորհրդարանի մամլո ծառայությունը: Հունվարի 28-ին ծրագրված են Բ. Գրիզլովի հանդիպումները ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի եւ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: Հունվարի 29-ին ծրագրված է ՌԴ Պետդումայի նախագահի հանդիպումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:



Բորիս Գրիզլովը, ով նաեւ հանդիսանում է «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահը, իր այցելության շրջանակներում, միջկուսակցական համագործակցության համաձայնագիր է կնքելու Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---