Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված է Հայաստանի եւ Ադբեջանի նախագահներից

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված է Հայաստանի եւ Ադբեջանի նախագահներից: Այդ մասին հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խումբը կարգավորման հարցով կարող է օգնել, սակայն իրականացումը կախված է երկու կողմերի կառավարություններից եւ ժողովուրդներից: «Իմ խորհուրդն ու առաջարկությունները, ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին կայանում է այդ ուղղությամբ աշխատանք տանելուն: Շատ կարեւոր է, որպեսզի տարբեր միջազգային կազմակերպությունների ջանքերը չկրկնվեին: ԵԱՀԿ հովանու ներքո Ղարաբաղի հարցով զբաղվում է Մինսկի խումբը: Եվրախորհրդի համար սխալ կլիներ զբաղվել նրա աշխատանքով: Մեկ միջնորդի դեպքում, երկրորդի ջանքերը ավելորդ են: Նաեւ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Մինսկի խմբի առաջարկություններին»,- ասել է Դեւիսը, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---