Երեւանը դեռ պաշտոնական տեղակատվություն չի ստացել լորդ Ռասել-Ջոնսթոնի այցելության մասին30 հունվարի 2008 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը դեռ պաշտոնական տեղակատվություն չի ստացել լորդ Ռասել-Ջոնսթոնի այցելության մասին, չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:«Լորդ Ռասել-Ջոնսթոնը իր վրա Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպելու պարտավորություններ է վերցրել հանձնաժողովի հետագա գործունեությունը քննարկելու համար: Այդ կապակցությամբ, նա արդեն հայտնել է Ադրբեջան այցելելու ցանկության մասին: Հայաստան այցելելու նրա ցանկության մասին մենք դեռ պաշտոնական տեղեկատվություն չունենք»,- ասել է Հարությունյանը: Նրա խոսքերով, բացառված չէ, որ Ռասել-Ջոնսթոնը համատեղի իր այցելությունը Հայաստան նախընտրական շրջանում` ինչպես ԵԽԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչ, այնպես էլ Ղարաբաղի հարցով հանձնաժողովի նախագահ, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |