Երեւանը դեռ պաշտոնական տեղակատվություն չի ստացել լորդ Ռասել-Ջոնսթոնի այցելության մասին

PanARMENIAN.Net - Հայաստանը դեռ պաշտոնական տեղակատվություն չի ստացել լորդ Ռասել-Ջոնսթոնի այցելության մասին, չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:



«Լորդ Ռասել-Ջոնսթոնը իր վրա Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպելու պարտավորություններ է վերցրել հանձնաժողովի հետագա գործունեությունը քննարկելու համար: Այդ կապակցությամբ, նա արդեն հայտնել է Ադրբեջան այցելելու ցանկության մասին: Հայաստան այցելելու նրա ցանկության մասին մենք դեռ պաշտոնական տեղեկատվություն չունենք»,- ասել է Հարությունյանը: Նրա խոսքերով, բացառված չէ, որ Ռասել-Ջոնսթոնը համատեղի իր այցելությունը Հայաստան նախընտրական շրջանում` ինչպես ԵԽԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչ, այնպես էլ Ղարաբաղի հարցով հանձնաժողովի նախագահ, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---