Ժամանակն է` Իսրայելն ու Մեծ Բրիտանիան ճանաչեն Հայոց ցեղասպանությունը`որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն31 հունվարի 2008 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Թագավորության Միդլեսեքսի համալսարանում տեղի ունեցավ Հոլոքոսթի զոհերի հիշատակի ամենամյա միջոցառումը, որը մեծությամբ երկրորդն է ՄԹ-ում` համապետական միջոցառումից հետո: Միջոցառումը կազմակերպվել էր Լոնդոնի Բարնեթ համայնքի ղեկավարության կողմից: Միջոցառմանը ներկա էին Բարնեթի համայնքի ղեկավար տիկին Մորին Բրաունը, Լոնդոնի քաղաքային խորհրդի անդամներ, Բարնեթի համայնքային խորհրդի ղեկավարներ, Հոլոքոսթի վերապրածներ եւ Լոնդոնի հրեական համայնքի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ եկեղեցական եւ մանկական երգչախմբեր: Միջոցառման ընթացքում 1915թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ ելույթով հանդես եկավ ՄԹ-ում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանը: Իր ելույթում դեսպան Գաբրիելյանը զուգահեռներ անցկացրեց Հոլոքոսթի եւ հայոց Ցեղասպանության միջեւ, նշելով, որ ժամանակն է, որպեսզի Իսրայելը եւ ՄԹ-նը ճանաչեն 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |