Ժամանակն է` Իսրայելն ու Մեծ Բրիտանիան ճանաչեն Հայոց ցեղասպանությունը`որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն

PanARMENIAN.Net - Միացյալ Թագավորության Միդլեսեքսի համալսարանում տեղի ունեցավ Հոլոքոսթի զոհերի հիշատակի ամենամյա միջոցառումը, որը մեծությամբ երկրորդն է ՄԹ-ում` համապետական միջոցառումից հետո: Միջոցառումը կազմակերպվել էր Լոնդոնի Բարնեթ համայնքի ղեկավարության կողմից: Միջոցառմանը ներկա էին Բարնեթի համայնքի ղեկավար տիկին Մորին Բրաունը, Լոնդոնի քաղաքային խորհրդի անդամներ, Բարնեթի համայնքային խորհրդի ղեկավարներ, Հոլոքոսթի վերապրածներ եւ Լոնդոնի հրեական համայնքի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ եկեղեցական եւ մանկական երգչախմբեր: Միջոցառման ընթացքում 1915թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ ելույթով հանդես եկավ ՄԹ-ում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանը: Իր ելույթում դեսպան Գաբրիելյանը զուգահեռներ անցկացրեց Հոլոքոսթի եւ հայոց Ցեղասպանության միջեւ, նշելով, որ ժամանակն է, որպեսզի Իսրայելը եւ ՄԹ-նը ճանաչեն 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---