Իտալացի խորհրդարանականը խնդրեց Հայաստանին աջակցել «Էքսպո 2015-ի» համար Միլանի թեկնածությունը պաշտպանելու հարցում

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունել է Իտալիայի խորհրդարանի պատգամվոր Մարգերիտա Բոնիվերին: Նշելով, որ հինգերորդ անգամ է այցելում Հայաստան (նախկինում նա փոխարտգործնախարարի կարգավիճակով էր գտնվել Հայատսանում) տիկին Բոնիվերը խնդրեց Հայաստանի աջակցությունը Ցուցահանդեսների միջազգային բյուրոյում «Էքսպո 2015-ի» համար Միլանի թեկնածությունը պաշտպանելու հարցում: Իր հերթին, Վարդան Օսկանյանը տեղեկացրեց, որ Հայաստանն ավարտում է 1928թ.-ի Միջազգային ցուցահանդեսների մասին կոնվենցիային միանալու համար պահանջվող ներպետական ընթացակարգերը եւ կոնվենցիայի վավերացումից հետո կկարողանա մասնակցել «Էքսպո 2015-ի» ընտրություններին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների, Իտալիայում խորհրդարանական ճգնաժամի հաղթահարման հեռանկարների, նախագահական ընտրությունների նախօրեին Հայաստանում ներքաղաքական իրավիճակի մասին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---