Ռոբերտ Քոչարյան. Մենք տրամադրված ենք անցկացնել, իսկապես, լավ նախագահական ընտրություններ

PanARMENIAN.Net - Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հայաստանում նախագահական ընտրությունների դիտարկման ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելությանը` Ջոն Պրեսկոտի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Շնորհակալություն հայտնելով Հայաստանի հրավերին արձագանքելու համար, Հանրապետության նախագահը մեծ կարեւորություն է տվել դիտորդական առաքելության աշխատանքին: «Մենք տրամադրված ենք անցկացնել, իսկապես, լավ ընտրություններ, եւ կարծում ենք, դիտորդական առաքելությունների ներկայությունը եւս կնպաստի դրան»,-շեշտել է երկրի ղեկավարը: ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելության ղեկավարը եւս հույս է հայտնել, որ առաջիկա ընտրությունները դրական մեկ քայլ առաջ կարձանագրեն: Զրուցակիցները քննարկել են նախընտրական գործընթացի հետ կապված հարցեր:Հանրապետության նախագահը պարզաբանումեր է տվել, թե ինչու երկրի վարչապետը լինելով նախագահի թեկնածու շարունակում է պաշտոնավարել: Անդրադարձ է եղել նաեւ դատարանների դերին եւ աշխատանքին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---