Վարդան Օսկանյանն ու ԵԽԽՎ դիտորդները քննարկել են նախագահական ընտրությունների նախապատրաստման ընթացքը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունել է Հայաստանում նախագահական ընտրությունների դիտարկման ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելությանը ԵԽԽՎ փոխնախագահ Ջոն Պրեսկոտի գլխավորությամբ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նախագահական ընտրությունների նախապատրաստման ընթացքի մասին:



ԵԽԽՎ պատվիրակները ներկայացրեցին իրենց տպավորությունները ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, նախագահական թեկնածուների եւ հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումներից: Նախարար Օսկանյանը մեծ կարեւորություն տվեց դիտորդական առաքելության աշխատանքին: Նա պարզաբանումներ արեց երկքաղաքացիության մասին օրենքում արված փոփոխությունների վերաբերյալ: Նախարարը նաեւ հույս հայտնեց, որ միջազգային դիտորդական առաքելությունների` առաջիկա ընտրությունների արդյունքով տրվելիք գնահատականները առաջընթաց կարձանագրեն` նպաստելով ժողովրդավարության զարգացմանը Հայաստանում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---