ԵՐԵՎԱՆ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ25 սեպտեմբերի 2002 - 20:07 AMT PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան Երեւան են ժամանել ղարաբաղյան հակամարտության հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Նիկոլայ Գրիբկովը /Ռուսաստան/, Յուգ Պեռնեն /Ֆրանսիա/ եւ Ռուդոլֆ Փերինան /ԱՄՆ/: Սեպտեմբերի 26-ին միջնորդները կհանդիպեն Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Նույն օրը համանախագահները մեկ օրով կայցելեն Լեռնային Ղարաբաղ: Սեպտեմբերի 27-ին միջնորդները Երեւանից կմեկնեն Բաքու: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին այցը տարածաշրջան կայացել է 2002 թվականի մարտին:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |